Գլխավոր Դեսից-դենից Ինչի՞ համար են մարդիկ ափսոսում հավերժության շեմին

Ինչի՞ համար են մարդիկ ափսոսում հավերժության շեմին

1293
0

Ծերերի համար նախատեսված տանը կամավորը զրուցում էր մարդկանց հետ, որոնք արդեն հասել էին իրենց կյանքի վերջին: Նա հարցնում էր, թե մարդիկ ինչի համար են ափսոսում, ինչ նրանք կփոխեին իրենց կյանքում, եթե հնարավոր լիներ ժամանակը հետ տալ:

Ահա թե ինչի համար են ափսոսում մարդիկ մահվանից առաջ:

1. Նրա համար, որ երեխաներ քիչ են ունեցել:

Նրանց մեծ մասը վախեցել է, որ չի լինի բավարար ուժ և միջոցներ՝ դաստիարակելու և ոտքի կանգնեցնելու 1-ից ավելի երեխայի: Կամ նմանվել են ուրիշներին, որոնք ունեցել են 1 կամ, ամենաշատը` 2 երեխա:

2. Նրա համար, որ չափից շատ ժամանակ են տրամադրել աշխատանքին և չափից քիչ` ընտանիքին:

Նրանցից շատերն ընդհանրապես չաշխատելու հնարավորություն են ունեցել (քանի որ ամուսինը կարողացել է ամբողջովին ապահովել ընտանիքը), կամ աշխատել են կյանքի համար վտանգավոր նյութերով և արդեն 50 տարեկանում առողջական պրոբլեմներ են ունեցել: Աշխատանքը միշտ մնացել է առաջին տեղում, իսկ ընտանիքն անցել է երկրորդ պլան: Բայց ժամանակը ետ տալ չի լինի, և արդեն ոչինչ չես փոխի:

3. Նրա համար, որ քիչ են ճանապարհորդել աշխարհով:

Ճանապարհորդությունները համարվում են կյանքի ամենավառ և ամենալավ հիշողությունները: Ափսոս, որ երիտասարդ ժամանակ դրա համար միշտ չէ, որ կան միջոցներ, իսկ ծերության ժամանակ միշտ չէ, որ կա ուժ:

4. Նրա համար, որ շատ են գնել անպետք իրեր:

Այդ ամբողջ սպասքը, կահույքը, գորգերը, կոշիկները և զգեստները…. սրանք ընդամենն իրեր են, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են փոշու: Ընտանիք, առողջություն, հիշողություն. ահա թե ինչն է ամենագլխավորը կյանքում:

5. Նրա համար, որ քիչ ժամանակ են անցկացրել և քիչ են շփվել ընտանիքի, ընկերների, երեխաների և ծնողների հետ:

Ժամանակը շատ արագ է թռչում, և մենք չենք կարող մեր ձեռքից բաց թողնել ամենահարազատ և մոտ մարդկանց հետ շփվելու պահը: Չէ՞ որ ո՛չ մենք, ո՛չ նրանք հավերժ չենք:

6. Նրա համար, որ քիչ են սովորել:

Քիչ ենք կարդացել, հրաժարվել ենք ինքնազարգացումից` առաջին տեղում դնելով գործերն ու աշխատանքը:

7. Նրա համար, որ չենք փնտրել հավատ և չենք աճել հոգեպես:

Հավատն օգնում է գտնել առաջնայնությունը, հասկանալ կյանքի իմաստը: Հավատքով հեշտ է ապրել և հեշտ է հեռանալ կյանքից: