Tert.am-ը գրում է.
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում ընտրական օրենսգրքի բարեփոխման հայացեկարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ այսօրվա առաջին քննարկումն ավարտվեց:
Լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նախ ներկայացրեց նախորդ նիստին հանձնաժողովի կայացրած որոշումները: «Հանձնաժողովը որոշեց, որ մատնահետքերի միասնական առժամանակյա գործող համակարգի ներդրումն այս ընտրություններին իրատեսական չէ, քանի որ սահմանված ժամկետում հնարավոր չէ պատշաճ կերպով նախապատրաստել»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ հանձնաժովը գտավ, որ մատների թանաքոտման մեխանիզմը ևս ռիսկեր է պարունակում և մերժեց դա, ինչպես նաև մերժեց ընտրողների նախագրանցման մեխանիզմը: «Այս մեխանիզմներն, ըստ էության, կրկնաքվեարկության կանխման լրացուցիչ մեխանիզմներ էին»,-ասաց նա:
Նա հղում կատարեց նախորդ խորհրդարանական ընտրություններին. լուրջ խնդիրների ցանկում ամեն դեպքում չկար կրկնաքվեարկությունը:
Դանիել Իոաննիսյանն ասաց, որ կրկնաքվեարկության բացառման մեխանիզմների ներդրման նպատակը հանրությանը լրացուցիչ վտահության մեխանիզմներ տալն է: Այսպիսով նա ասաց, որ նախորդ ընտրությունների՝ մատնահետքերի մեխանիզմը մնալու է:
Հանձնաժոովի քարտուղարը հայտնեց, որ ընտրողների ցուցակների մաքրման վերաբերյալ որոշում է կայացվել սահմանել այնպիսի փոփոխությոններ, ըստ որի՝ անձի վավերականությունը հաստատող փաստաթուղթ չունեցող անձիք կհանվեն ցուցակներից: Նա նշեց, որ խոսքը մոտավորապես 198 հազար մարդու մասին է, որի 90 տոկոսը, ըստ նրա, վաղուց ՀՀ-ում չի գտնվում:
Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ քննարկվել է նաև քվեարկության կարգը: «Զինվորականների քվեարկության հետ կապված՝ կամրագրվի նախագծում, որ վերադաս հրամանատարները ընտրական տեղամասում չպետք է լինեն»,-ասաց նա: Նա նաև հայտնեց, որ սահմանափակ հնարավորությունների քաղաքացիներն ինքնուրույն քվեարկելու խնդիրները, օգնողի ինստիտուտը սահմանափակելու հարցերը ևս քննարկվել են, և այնպիսի մեխանիզմներ են սահմանվել, որ «հաստիքով թոռնիկների, ովքեր մի տասը տատիկ և պապիկ ունեն», նման մոտեցումները բացառվեն:
Ի դեպ, նա նշեց, որ թեև օրակարգում նախկինում չկար, բայց հանձաժողովը քննարկեց նաև «Հանրապետական» կուսակցության առաջարկը, և այն սատարման արժանացավ:
Առաջարկը վերաբերում էր ընտրությունների ժամանակ քվեախցիկում լրացուցիչ քվեաթերթիկներ լինելուն նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ, քանի որ քվաթերթիկը չէ հատուկ հաշվառման փաստաթուղթն, այլ դրոշմակնիքը:
Ինչ վերաբերում է մատնահետքի հետ կապած՝ ավելի վաղ արված ՀՀԿ-ի առաջարկներին, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ հանձնաժողովը բացասական դիրքորոշում ունի: Չնայած դրան նա դա լավ մեխանիզմ համարեց և նշեց, որ դրան կարելի է ձգտել հաջորդ ընտրություններին: