Գլխավոր Դեսից-դենից Ինչպես պարզել ով է ձեր պահապան հրեշտակը

Ինչպես պարզել ով է ձեր պահապան հրեշտակը

6083
0

Բոլոր մարդիկ ունեն իրենց պահապան հրեշտակներին։ Նրանք մարդկանց անտեսանելի օգնականներն են, որոնք հայտնվում են ամենադժվար պահերին։

Բոլորի կյանքում էլ պատահել է, երբ ամենադժվարին պահին ինչ որ անտեսանելի բան նրանց ուժ է հաղորդել ու ստիպել է առաջ շարժվել։ Դա հենց պահապան հրեշտակն է։ Նրա ներկայությունը շատերն են զգում, նա փորձում է պաշտպանել մարդուն իր ամբողջ կյանքի ընթացքում։

Բոլորը ցանկանում են իմանալ, թե ով է այն անտեսանելի ուժը, որն օգնում է նրանց։ Պահապան հրեշտակի ինքնությունը պարզելը շատ հեշտ է։ Ահա, թե ինչպես․

1. Կարելի է իմանալ, թե ձեր պահապան հրեշտակը քանի տարեկան է։ Դրա համար պետք է ձեր ծննդյան թվին գումարել 4։ Օրինակ՝ դուք ծնվել եք ամսի 15-ին, ապա կստացվի, որ նա 19 տարեկան է (15+4=19)։ Պահապան հրեշտակի տարիքը չի փոխվում։

2. Պահապան հրեշտակի սեռն ու բնավորությունը իմանալու համար պետք է գումարել բոլոր թվերը։ Օրինակ՝ դուք ծնվել եք 26.06.1978թ-ին, ապա պետք է գումարել բոլոր թվերը՝ 2+6+0+6+1+9+7+8=39=3+9=12=1+2=3։ Ստացվում է 3։ Սա պահապան հրեշտակի թիվն է։ Եթե թիվը զույգ է, ապա նա տղամարդ է, իսկ եթե կենտ է, ապա կին է։

Ահա, թե տարբեր թվերի դեպքում ինչպիսի հատկություններ ու բնավորություն ունի ձեր պահապան հրեշտակը։

1-Ձեր պահապան հրեշտակն իրոք սուրբ է։ Նա մշտապես ձեր կողքին է, առանց որևէ խնդրանքի պատրաստ է օգնության հասնել։ Որպես կանոն, այպիսի հրեշտակներն այն մարդկանց կողքին են, որոնք թույլ էներգիա ունեն։ Նրանք ամեն կերպ փորձում են օգնել ու պաշտպանել նրանց։

2-Ձեր պահապան հրեշտակը լույսի հրեշտակն է։ Այս հրեշտակները միշտ պատկերվում են որպես մեծ ու սպիտակ թևեր ունեցողներ։ Նրանք սովորություն ունեն համբուրել իրենց մարդկանց, երբ նրանք ծնվում են։ Այդ համբույրն արտահայտվում է որպես խալ կամ նշան։ Նրանք երազների միջոցով են խոսում մարդկանց հետ, այնպես որ ավելի ուշադիր եղեք ձեր երազների նկատմամբ։

3-Ձեր պահապան հրեշտակն օդի հրեշտակն է։ Այս հրեշտակներն անտեսանելի են, սակայն նրանց կարելի է ճանաչել օդում տարօրինակ ու նուրբ ձայների միջոցով։ Այս հրեշտակների մարդիկ միշտ տարօրինակ ու վտանգավոր իրադարձությունների մեջ են ընկնում, և շատ կարևոր է, որ միշտ պահպանեն իրենց կապը։

4-Ձեր պահապան հրեշտակն իմաստության հրեշտակն է։ Այս հրեշտակների մարդիկ խելացի, հնարամիտ ու իմաստուն են։ Նրանք միշտ զգուշությամբ են որոշումներ ընդունում ու իրենց կյանքը նախապես պլանավորում են։ Այս հրեշտակը ձեզ հաջողություն ու հարստություն կպարգևի։

5-Ձեր պահապան հրեշտակը մետաղի հրեշտակն է։ Նրանք շատ ուժեղ ու խիզախ պաշտպաններ են։ Այս հրեշտակների մարդկանց հետ երբեք բացասական բաներ չեն կատարվում, նրանք միշտ պաշտպանված են։

6-Ձեր հրեշտակը ծիածանի հրեշտակն է։ Այս երկնային արարածներն իրենց մարդկանց ստեղծարարություն ու տաղանդ են շնորհում։ Մարդիկ կարող են կապվել նրանց հետ հենց արվեստի միջոցով։

7-Ձեր պահապան հրեշտակն էներգիայի հրեշտակն է։ Նրանք շատ կամակոր հրեշտակներ են, և նրանց օգնությունը ստանալու համար պետք է նրանց միշտ գովաբանել ու շնորհակալություն հայտնել։ Նրանք ձեզ համար ամեն բան կարող են անել, միայն, եթե շահեք նրանց սիրտը։

8-Ձեր պահապան հրեշտակը ձեր մահացած բարեկամներից մեկն է։ Նա հոգ է տանում ձեր մասին ու երբեք ձեզ միայնակ չի թողնի։ Իհարկե, դուք միշտ զգում եք նրա ներկայությունը։ Մի վախեցեք այն տարօրինակ երևույթներից, որոնք կարող են կատարվել ձեր տանը։ Նա երբեք ձեզ չի վնասի։

9-Ձեր պահապան հրեշտակը տաքության հրեշտակն է։ Իրենց մարդկանց հետ կապ պաշտպանելու համար նրանք կարող են տարբեր կենդանիների ձև ընդունել։ Հավանաբար, նկատել եք, որ կենդանիները ձեզ շատ են սիրում և միշտ շրջապատում են ձեզ։ Լավ վարվեք նրանց հետ, քանի որ նրանք ձեր պահապան հրեշտակի կամքն են կատարում։