Ժամանակակից տղամարդիկ շատ են տարբերվում այն տղամարդկանցից, որոնք նախկինում էին։ Այս տղամարդիկ համապատասխանում են մեր ժամանակի նորաձևությանը, նրանք ավելի ուշադիր են ընտրում իրենց հագուստը, օգտվում են պլաստիկ վիրաբույժների ու կոսմետոլոգների ծառայություններից, մեծ կարևորություն են տալիս խնամված ու մաքուր մաշկին, ինչպես նաև մոդայիկ հագուստին։
Մեր ժամանակներում կան այնպիսի տղամարդիկ, որոնք ավելի կատարյալ տեսք ունեն, քան կանայք։ Այս դեպքում կանանց համար շատ դժվար է դառնում նրանց դուր գալը։ Տղամարդկանց այս տեսքը կանանց դեպրեսիայի մեջ է գցում ու թերարժեքության բարդույթներ ստեղծում։
Սակայն, իրականում այս տղամարդիկ սովորական մարդիկ են և նրանք ևս սիրելու ու սիրվելու կարիք ունեն։ Նրանց դուր են գալիս կանայք և նրանք փորձում են շփվել նրանց հետ։ Ահա, թե ինչպիսի աղջիկներ են դուր գալիս ժամանակակից տղամարդկանց։
1. Իհարկե, շատ կարևոր է, որ այս աղջիկները ևս խնամված ու գրավիչ տեսք ունենան։
2. Նրանք պետք է զերծ լինեն վնասակար սովորություններից, օրինակ՝ ծխելուց կամ ալկոհոլ օգտագործելուց։
3. Նրանք պետք է նվիրված լինեն իրենց տղամարդկանց ու միշտ աջակցեն նրանց։
4. Այս աղջիկները պետք է համեստ լինեն։ Իհարկե, խոսքը չի վերաբերվում խոսել ամաչող աղջիկներին։ Այս աղջիկները պետք է ավելորդ քայլեր չանեն, սակայն ազատ լինեն իրենց տղամարդու հետ։
5. Նրանք պետք է կանացի լինեն, և ոչ մի դեպքում տղամարդակերպ չդառնան։
6. Ցանկալի է, որ նրանք բարի ու բարեհամբյուր լինեն։
7. Շատ կարևոր է, որ այս աղջիկները խելացի ու կրթված լինեն։
8. Ժամանակակից տղամարդկանց դուր են գալիս այն աղջիկները, որոնք գռեհիկ բառեր չեն օգտագործում։
9. Նրանք այնպիսին են, ինչպիսին կան և չեն փորձում ավելի լավը երևալ։
10. Եվ վերջում, ցանկալի է, որ այս աղջիկները հարուստ ու ապահովված լինեն։