Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 8-ից...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 8-ից 14-ը

6834
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 8-ից 14-ը.

ԽՈՅԵՐ

Փոքրիկ խնդիր կունենաք բջջային կապի հետ, ինչի պատճառով սիրելին չի կարողանա կապվել ձեզ հետ: Բացատրեք նրան, որ դուք մեղավոր չեք:

ՑԼԵՐ

Պետք է թարմացնեք ձեր հիշողությունը` կապված ձեր սիրելիի կենսագրության հետ, ընդհուպ մինչև մանրուքները: Դրանք առավել քան երբևէ, պետք կգան ձեզ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Սիրելիին կշփոթեցնի այն, ինչ կատարվում է ձեր կյանքում, և նա չի կարողանա բացատրություն տալ ձեր քայլերին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին չափից դուրս ինքնաբավ և ինքնավստահ կլինի, ինչը ձեզ դուր չի գա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Սիրելին անգիտակցաբար ձեզ կվիրավորի: Նա նման ցանկություն չի ունենա, պարզապես այդպես կստացվի: Աշխատեք չնեղանալ նրանից:

ԿՈՒՅՍԵՐ

Կհասկանաք, որ ամենահարմար ժամանակն է, որպեսզի մնաք մենակ և խորհեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ընտանեկան կյանքում նորություններ չեն սպասվում, չնայած որ` նորության բացակայությունն ինքնին արդեն լավ նորություն է:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելիի տեսանկյունից` դուք կլինեք անտանելի շփման մեջ: Այդ դեպքում, միգուցե չարժե միասին ժամանակ անցկացնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Մի անհանգստացեք սիրելիի համար: Նրա մոտ ամեն ինչ լավ կլինի, իսկ ձեր անհանգստությունը միայն գլխացավանք կդառնա նրա համար:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Սիրելիի հետ հարաբերությունները կախված կլինեն ձեր արտաքինից: Այնպես որ, աշխատեք վառ, գունեղ ու ոճային տեսք ունենալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Աստղերը հուշում են ձեզ զբաղվել տան մաքրությամբ կամ վերանորոգմամբ: Կարող եք համարձակորեն անել անգամ ամենակեղտոտ գործերը` ներկել պատուհանները, դռները և այլն:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելին ստիպված կլինի բավականին երկար հարաբերություններ պարզել իր նախկին սիրո հետ, ինչի մասին դուք, անշուշտ, տեղյակ կլինեք: