Գլխավոր Դեսից-դենից 5 սովորություն, որ կնոջն ավելի սեքսուալ են դարձնում

5 սովորություն, որ կնոջն ավելի սեքսուալ են դարձնում

11254
1

Կանայք կարծում են, որ կարճ կիսաշրջազգեստն ու դիմահարդարումն են նրանց սեքսուալ ու գրավիչ դարձնում, սակայն իրականում կան մի շարք այլ երևույթներ, որոնք գրավչություն են ավելացնում կնոջը։

Կանանց այս 5 սովորությունները նրանց շատ գրավիչ ու ցանկալի են դարձնում։ Տղամարդիկ գնահատում են այս ամենն ու ընտրում են հենց այսպիսի կանանց։

1. Նրանք ինքնավստահ են։ Ինքնավստահ կանայք չափազանց գրավիչ են տղամարդկանց համար։ Տղամարդիկ սիրում են, երբ կինը չի կասկածում ու վստահ է իր ուժերին։ Միշտ հիշեք, որ տղամարդիկ տանել չեն կարողանում բարդութավորված կանանց։

2. Նրանք անկանխատեսելի են։ Տղամարդիկ սիրում են անակնկալներ։ Երբ կինը կանխատեսելի է դառնում, նրանք կորցնում են հետաքրքրությունը։ Անսպասելի գործողություններ անող կանայք շատ ավելի ցանկալի են տղամարդկանց համար։

3. Նրանք թույլ են տալիս երևակայել իրենց մասին։ Կնոջ մեջ պետք է ինչ-որ գաղտնիք լինի։ Տղամարդիկ սիրում են նայել կնոջն ու երևակայել, թե նա ինչպիսին կարող է լինել։

4. Նրանք իրենց հասուն մարդու պես են պահում։ Մանկամիտ կանայք շատ կան, նրանք մտածում են միայն հագուստի ու գեղեցկության սրահների մասին։ Տղամարդիկ սիրում ու գնահատում են այն կանանց, որոնք հասկանում են, թե երբ պետք է կանգ առնեն։ Տղամարդկանց համար շատ սեքսուալ են այն կանայք, որոնք հագնվում են իրենց տարիքին համապատասխան ու չեն փորձում ավելի երիտասարդ երևալ։

5. Նրանք հոգ են տանում իրենց արտաքինի մասին։ Տղամարդիկ տանել չեն կարողանում չխնամված կանանց։ Տղամարդկանց համար սեքսուալ են այն կանայք, որոնք խնամված տեսք ունեն, ոչ թե դիմահարդարման հաստ շերտ։