Գլխավոր Դեսից-դենից Վարսերի խնամքի 3 տարածված սխալ, որոնցից պետք է խուսափել

Վարսերի խնամքի 3 տարածված սխալ, որոնցից պետք է խուսափել

4174
0

Բոլորի աղջիկները քնելուց առաջ մի քանի գործողություն են անում՝ լվացվում են, լվանում ատամները, խոնավեցնող քսուքներ են տարածում դեմքին և այլն։ Սակայն ոչ բոլոր աղջիկներն են ուշադրություն դարձնում իրենց վարսերին։

Շատերն այնպիսի սխալներ են թույլ տալիս, որոնք վնասում են նրանց վարսերը և արդյունքում փչացնում արտաքին տեսքը։ Եթե ցանկանում եք առողջ վարսեր ունենալ, ապա խուսափեք այս սխալներից․

1. Քնել թաց վարսերով

Երբեք մի քնեք թաց վարսերով, անպայման չորացրեք դրանք։ Թաց վարսերը գիշերվա ընթացքում չեն չորանում և մինչև առավոտ խոնավություն են պարունակում։ Սրա արդյունքում կարող եք գլխամաշկի բազմաթիվ հիվանդություններ ձեռք բերել։

2. Քնելուց առաջ վարսերը կապել

Քնելուց առաջ պետք չէ վարսերը պինդ կապել, քանի որ այդպես դրանք կթուլանան։ Եթե շատ երկար վարսեր ունեք, որոնք խանգարում են քնելու ընթացքում, ապա ցածր հյուսք արեք։ Այսպես առավոտյան վարսերն ոչ միայն չեն թուլանա, այլև գեղեցիկ ալիքներ կունենան։

3. Քնելուց առաջ երկար սանրել վարսերը

Սա շատ տարածված սխալ է։ Աղջիկները կարծում են, որ երկար սանրելու շնորհիվ վարսերն ավելի թավշյա կդառնան, սակայն իրականում դրանք պարզապես վնասվում են։ Մասնագետները խորհուրդ են տալիս շատ կարճ ժամանակում սանրել վարսերն ու փափուկ սանրեր օգտագործել։

Նոր տեսանյութ.