Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 29-ից...

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 29-ից հունիսի 4-ը

5706
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ մայիսի ապրիլի 29-ից հունիսի 4-ը.

ԽՈՅԵՐ

Ձեր համատեղ ապագայի մասին մտածելու և այն պլանավորելու ցանկություն չեք ունենա։ Ձեզ հետաքրքրելու է այն, ինչ կատարվում է ներկայում, այսօր և հիմա։ Դե ինչ, երբեմն կարելի է ապրել այս սկզբունքով։

ՑԼԵՐ

Ձեր սիրելին անակնկալ կմատուցի։ Աստղերը չեն կարող հուշել՝ հաճելի, թե տհաճ կլինի այն ձեզ համար։ Միգուցե այնքան էլ իմաստալից կամ տեղին չլինի Նրա միտքը, բայց պետք չէ այդ մասին բարձրաձայնել, քանի որ հակառակ դեպքում այլևս երբեք նման ուշադրության չեք արժանանա։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Երկվորյակներն ուտելու մեծ ախորժակ կունենան։ Բայց որքան էլ զարմանալի լինի, լսելու են և դիետա պահելու մասին խորհուրդներ, և ավելի շատ ուտելու հորդորներ (հատկապես մայրիկն ու տատիկը)։ Աստղերը խորհուրդ են տալիս հարցնել ձեր ընտրայլից։ Չէ որ դուք առաջին հերթին Նրան եք ցանկանում «գոհացնել»։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Խեցգետիններ, բնակարանը մի լավ մաքրելու և կարգի բերելու ժամանակը չէ՞։ Աստղերը հուշում են մաքրություն սկսել տանը։ Այս գործին կարող եք ներգրավել նաև ձեր սիրելիին, երեխաներին։ Այդպես արդյունքը միանգամայն ավելի լավ կստացվի։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի ընկալել և հասկանալ այն ամենն, ինչ ասելու եք Նրան, ընդ որում՝ դուք շատ լուրջ եք տրամադրված լինելու։ Եթե չեք ցանկանում ձեր ուժերը փորձել ծաղրածուի ամպուլայում, ուրեմն որքան հնարավոր է համոզիչ եղեք։

ԿՈՒՅՍԵՐ

Չարժե շատ պահանջներ ներկայացնել ձեր սիրելիին, միևնույն է, ոչնչի չեք հասնելու։ Ընդհակառակը՝ դրանով ավելի կմեծանա տարաձայնությունների հավանականությունը։ Իսկ դուք հաստատ դա չեք ցանկանում։

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր երկուսից մեկը պետք է գնա հանգստի, որպեսզի խուսափեք ավելորդ վիճաբանություններից և տարաձայնություննեից։ Միգուցե հենց դու՞ք։ Ինչու ոչ, կարելի է գնալ ձկնորսության կամ ամառանոց՝ կիսատ մնացած վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար։

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր և ձեր սիրելիի ժամանակը նվիրեք մշակույթին։ Միասին թատրոն գնացեք կամ մի նոր, վերջին շրջանում թողարկված ֆիլմ դիտեք։ Իսկ հետո կարող եք քննարկել և ամփոփել շաբաթը։ Իսկ համբույրների մասին կարելի է նաև չնշել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելի էակի հումորի զգացումը կտարբերվի։ Մի վախեցեք դա հավերժ չէ, պարզապես այնքան էլ հաջողակ շաբաթ չէ Նրա համար։ Աստղերը խորհուրդ են տալիս ժպտալ և ձեր սիրելիի հետ փորձել հաղթահարել դժվար շաբաթը։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Թվում է՝ դուք այլ մոլորակի՞ց եք իջել, չե՞ք հասկանում, թե ինչու են մյուսները այդպես վերաբերում ձեզ կամ ինչու է ձեր մտածելակերպը տարբերվում մյուսներից։ Մտածու՞մ եք։ ձեր լռությունը անհանգստացնում է ձեր սիրելի էակին։ Մոռացեք այդ ամենի մասին և վայելեք ձեր սիրելիի ներակությունը։

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե վաղուց էիք մտածում ծառայողական սիրավեպի մասին, ուրեմն ժամանակն է։ Փորձեք անել հնարավոր ամեն ինչ նոր սիրավեպ սկսելու համար։ Իսկ եթե արդեն գտել եք ձեր կեսին, բայց նաև կարծում եք, որ փոքրիկ ինտրիգը չի խանգարի, ուրեմն զգույշ գործեք։

ՁԿՆԵՐ

Աստղերը հուշում են՝ որքան հնարավոր է վառ արտաքին ունեցեք և հաճելի երեկոն ապահովված է։ Սպասվում է ընկերական մտերիմ հավաքույթ, որտեղ կհանդիպեք ձեզ հետաքրքրող մեկին։ Նա անպայման կնկատի ձեզ և կփորձի գրավել ձեր սիրտը։