Գլխավոր Դեսից-դենից Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, խոր դեկոլտե կրեք. խորհուրդներ անվանի դիզայներներից

Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, խոր դեկոլտե կրեք. խորհուրդներ անվանի դիզայներներից

1032
0

Կին լինելն իսկական արվեստ է, որը պահանջում է մշտապես կատարելագործվել։ Այդ առումով իգական սեռի գրեթե յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իր գաղտնիքներն ու խորամանկությունները։ Սակայն ոչ ոք կանացի հմայքի ու գրավչության հարցում այնքան քաջատեղյակ չէ, որքան նորաձևության աշխարհի անվանի դիզայներները։

Ներկայացնում ենք 10 ուշագրավ խորհուրդ աշխարհահռչակ դիզայներներից, որոնք կհուշեն` ինչպես դառնալ իսկական կին.

Իսկական կինը պետք է լինի «վնասակար» և կամակոր: Կրիստիան Դիոր

Տարիքը կնոջ համար ամենակարևոր բանը չէ. կարելի է հիանալի լինել 20 տարեկանում, հմայիչ` 40-ում, և անկրկնելի մնալ մինչև կյանքի վերջ: Կոկո Շանել

Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցը` անձնագիրը, կուրծքը` արտասահմանյան անձնագիրը: Կոկո Շանել

Կնոջ էլեգանտության իրական ապացույցը նրա կոշիկներն են: Կրիստիան Դիոր

Կնոջ լավագույն նորաձև «աքսեսուարը» գեղեցիկ տղամարդն է: Կոկո Շանել

Սննդի յուրաքանչյուր պատառը բերանում մնում է 2 րոպե, 2 ժամ` որովայնում, 2 ամիս` կոնքերին: Կրիստիան Դիոր

Էլեգանտ լինելը չի ենթադրում աչքի ընկնել։ Այն ենթադրում է դաջվել հիշողության մեջ: Ջորջիո Արմանի

Եթե դուք ծուռ ոտքեր ունեք, խոր դեկոլտե կրեք: Կրիստիան Դիոր

Միշտ այնպես քայլեք, կարծես թե ձեր հետևից 3 տղամարդ է «ընկած»: Օսկար դե լա Ռենտա

Տգեղ կանայք չեն լինում. լինում են միայն ծույլ կանայք: Կոկո Շանել

Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք նա պետք է ունենա: Կոկո Շանել

Գեղեցկության խնամքը պետք է սկսել սրտից ու հոգուց, այլապես շպարը չի օգնի: Կոկո Շանել