Գլխավոր Դեսից-դենից «Ոչ ոք չի կարող այնքան օտար լինել, ինչպես նա, ում ժամանակին սիրել...

«Ոչ ոք չի կարող այնքան օտար լինել, ինչպես նա, ում ժամանակին սիրել ես…»․ Ռեմարկի լավագույն մտքերը կնոջ և սիրո մասին

3389
0

Էրիխ Մարիա Ռեմարկը նուրբ, խոցելի հոգով ու բացառիկ տաղանդով օժտված գրող էր, ով մշտապես կասկածի տակ էր առնում իր տաղանդը։ Նրա կողմից մարդկությանը թողած գրքերը հիմնված են իրական պատմությունների ու կենդանի կերպարների վրա։

Ուշագրավ անդրադարձ ենք կատարել գերմանացու ամենահայտնի վեպերին` դրանցից ընտրելով ու առանձնացնելով հեղինակի լավագույն մտքերը կին-տղամարդ փոխհարաբերությունների և սիրո վերաբերյալ.

1. Ոչ ոք չի կարող այնքան օտար լինել, ինչպես նա, ում ժամանակին սիրել ես:

2. Նա, ով բազմիցս մենակ է մնացել, գիտի սիրելիի հետ հանդիպման երջանկությունը։

3. Սերը բացատրություններ չի սիրում, այն գործողություններ է պահանջում:

4. Սիրո տանջանքը կայանում է նրանում, որ այն ցանկանում է հավերժ լինել:

5. Սերը կնոջն ավելի խելացի է դարձնում, իսկ տղամարդուն` ստիպում կորցնել գլուխը:

6. Քանի դեռ մարդը չի հանձնվել, նա իր ճակատագրից ավելի զորեղ է:

7. «Ոչինչ դեռ կորսված չէ,-ասացի ես,-մարդուն կորցնում ես, երբ նա մահանում է»:

8. Ինձ թվում էր, որ կինը պետք է տղամարդուն ասի, որ սիրում է նրան: Բայց այդ մասին պետք է վկայեն նրա փայլող, երջանիկ աչքերը: Դրանք խոսքերից առավել պերճախոս են։

9. Կանանց պետք է կա՛մ աստվածացնել, կա՛մ թողնել: Մնացած ամեն բան սուտ է:

10. Եթե կինը պատկանում է ուրիշի, նա 5 անգամ ավելի ցանկալի է, քան այն մեկը, ում կարելի է տիրանալ:

11. Կանանց պետք չէ ոչինչ բացատրել, նրանց պարագայում պետք է գործել:

12. Ես կանգնել էի նրա կողքին, լսում էի նրան, ծիծաղում և մտածում, թե որքան ահավոր է սիրել կնոջն ու աղքատ լինել։