Գլխավոր Սպորտ Ժիրուն աճուրդի է հանել իր մարզաշապիկը. գումարի մի մասը կուղղվի արցախահայությանը

Ժիրուն աճուրդի է հանել իր մարզաշապիկը. գումարի մի մասը կուղղվի արցախահայությանը

961
0

«Միլան»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Ֆրանսիա-Անգլիա խաղի ժամանակ կրած մարզաշապիկը` խոստանալով դրա վաճառքից ստացված գումարի մասը տրամադրել «Հույս Հայաստանի համար» (Espoir pour l’Arménie) կազմակերպությանը:

Այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie-ն՝ մանրամասնելով, որ ֆուտբոլիստը ցանկանում է աջակցել աշխարհի հալածվող քրիստոնյաներին, այդ թվում՝ Արցախի բնակիչներին, որոնք արդեն 6 ամիս շրջափակման մեջ են:

Մարզաշապիկի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի արցախահայությանն օգնելու համար: