Գլխավոր Դեսից-դենից Որ սեղանի շուրջ չէիք ցանկանա նստել․ պատասխանը բացահայտում է, թե ինչն է...

Որ սեղանի շուրջ չէիք ցանկանա նստել․ պատասխանը բացահայտում է, թե ինչն է ձեզ անհանգստացնում

2003
0

Հոգեբանական թեստերը շատ հետաքրքիր են, քանի որ դրանք մի քանի հարցի միջոցով պարզում են մարդու հոգեբանական վիճակն ու բացահայտում նրա բնավորությունը։

Այս թեստի օգնությամբ կարող եք պարզել, թե ինչն է ձեզ ամենի շատ անհանգստացնում։ Ուշադիր նայեք նկարներին ու ընտրեք այն սեղանը, որի շուրջ չէիք ցանկանա նստել։

Եթե ընտրել եք առաջին տարբերակն, ապա ձեզ անհանգստացնում են ձեր հարաբերություններն ու անձնական կյանքը։ Մտերիմները միշտ պատրաստ են օգնել ձեզ, սակայն այժմ ցանկանում եք միայնակ մնալ։ Հնարավոր է, որ դուք կոնկրետ մարդու հետ խոսելու կարիք ունեք և միայն դրանից հետո կկարողանաք կյանքի բնական ռիթմին վերադառնալ։

Եթե ընտրել եք երկրորդ տարբերակն, ապա ձեզ հոգնածությունն է անհանգստացնում։ Դուք սովոր եք ամեն բան կատարելության հասցնել ու շատ պատասխանատու եք, սակայն այժմ հանգստի կարիք ունեք։ Փորձեք փոքրիկ դադար վերցնել։

Եթե ընտրել եք երրորդ տարբերակն, ապա ձեզ անհանգստացնում է այն, ինչ նախկինում չէիք նկատում։ Դուք սովոր էիք «վարդագույն ակնոցներով» ապրել, սակայն այժմ դրանք ձեզ այլևս հարկավոր չեն։ Դուք սկսել եք նկատել այն ամենը, ինչ կատարվում է ձեր շուրջը և դա վշտացնում է ձեզ։ Փորձեք ընդունել իրականությունը, քանի որ այն փոխելն այդքան էլ հեշտ չէ։

Եթե ընտրել եք չորրորդ տարբերակն, ապա ձեզ անհանգստացնում է այլ մարդկանց հետ համեմատությունը։ Պետք չէ համեմատվել այլ մարդկանց հետ, քանի որ դուք յուրօրինակ եք։ Ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք և մի մտածեք շրջապատի մարդկանց կարծիքի մասին։