«Միլան»-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն աճուրդի է հանել ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Ֆրանսիա-Անգլիա խաղի ժամանակ կրած մարզաշապիկը` խոստանալով դրա վաճառքից ստացված գումարի մասը տրամադրել «Հույս Հայաստանի համար» (Espoir pour l’Arménie) կազմակերպությանը:
Այս մասին հայտնում է Nouvelles d’Armenie-ն՝ մանրամասնելով, որ ֆուտբոլիստը ցանկանում է աջակցել աշխարհի հալածվող քրիստոնյաներին, այդ թվում՝ Արցախի բնակիչներին, որոնք արդեն 6 ամիս շրջափակման մեջ են:
Մարզաշապիկի վաճառքից ստացված գումարը կօգտագործվի արցախահայությանն օգնելու համար: