Գլխավոր Դեսից-դենից Առնականության ո՞ր կատեգորիային է պատկանում ձեր տղամարդը

Առնականության ո՞ր կատեգորիային է պատկանում ձեր տղամարդը

767
0

Հետերոսեքսուալ տղամարդիկ ընդգրկվում են երեք տարբեր կատեգորիաներից մեկի մեջ, որը որոշում է, թե ինչպես են նրանք ռոմանտիկ հարաբերություններ կառուցում։

Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի փորձագետները խորը հարցազրույցներ են անցկացրել 19-ից 43 տարեկան 92 տղամարդկանց հետ 14 տարբեր երկրներից՝ պարզելու, թե ինչպես են նրանք հարաբերություններ կառուցում, քանի որ գենդերային դերերը շարունակում են փոխակերպվել:

«Մենք ձեռնամուխ եղանք հասկանալու, թե ինչպես են առնականության տարբեր տեսակներն ազդում տղամարդկանց հարաբերությունների եւ նրանց հոգեկան առողջության վրա», – ասում է Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջոն Օլիֆը:

Հետազոտողների կողմից հայտնաբերված առնականության առաջին տեսակը «նեոտրադիցիոնալիստական» է, որի դեպքում տղամարդը «հիմնականում հետեւում է ավանդական գենդերային դերերին, ինչպիսիք են՝ վաստակողն ու պաշտպանը հարաբերություններում»:

Երկրորդ լավ սահմանված տիպաբանությունը «հավասարակշռություն» է եւ ներառում է մի մարդու, ով «փնտրում է ավելի հավասար գործընկերություն՝ շեշտը դնելով փոխադարձության ու չափելի տալ ու վերցնելու վրա»:

Մինչդեռ երրորդ եւ վերջին կատեգորիան՝ «առաջադեմ», վերաբերում է տղամարդկանց, ովքեր «աշխատում են գործընկերության մեջ գենդերային հավասարության հասնելու համար՝ կանոնավոր, կենտրոնացված զրույցների միջոցով իրենց զուգընկերոջ հետ՝ որոշելու, թե ով ինչ է անում»:

Հետազոտությանը մասնակցած տղամարդկանց մեկ քառորդից պակասը (24%) դասակարգվել է որպես «նեոտրադիցիոնալիստներ», իսկ հարցվածների կեսը «միտումնավոր հեռանում է ավանդական տղամարդկային նորմերից»:

Այս թիվը ընդգծում է, որ տղամարդիկ ակտիվորեն փորձում են ազատվել «թունավոր առնականության» հետ կապված ցանկացած ասոցացումից, որը ներառում է զգացմունքները ճնշելը, գերակայության հաստատումը եւ տնային գործերին չմասնակցելը, ինչպիսիք են ճաշ պատրաստելը եւ մաքրելը:

Մինչդեռ հարցված տղամարդկանց 26%-ը պատկանում է «առաջադեմ» առնականության կատեգորիային, այսինքն՝ նրանք «կենտրոնացած են ազնվության եւ սոցիալական արդարության վրա»։

Երիտասարդ հարցվողների շրջանում առնականության ամենատարածված տեսակը եղել է «հավասարակշռությունը», իսկ տղամարդիկ իդեալականացնում են «հավասար ներդրումն ու փոխադարձությունը»:

Նոր տեսանյութ.