Գլխավոր Դեսից-դենից Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ օգոստոսի 21-ից 27-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ օգոստոսի 21-ից 27-ը

5809
0

Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին անձնական կյանքում՝ օգոստոսի 21-ից 27-ը.

ԽՈՅԵՐ

Եթե ձեր սիրելին ձեր ընտանիքի անդամը դեռ չի դարձել, ապա շատ հավանական է, որ շուտով դառնա: Այնպես որ, արդեն ժամանակն է նրան ձեր ծնողների հետ ծանոթացնելու:

ՑԼԵՐ

Ձեր երջանկությունը մոտակայքում թափառում է, պարզապես այն նկատել է պետք:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Դուք միանգամայն վստահ կլինեք, որ արժանի եք ավելի լավ մեկին, քան նրան, ով այժմ ձեր կողքին է, քանի որ նրա թերություններն ամեն վայրկյան ի հայտ կգան նորովի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Ձեր սիրելին կցանկանա մի փոքր միայնակ մնալ: Հարգեք նրա որոշումը. այն այդքան էլ հաճախ ի հայտ չի գալիս:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Մի’ եղեք չափազանց պահանջկոտ ձեր սիրելիի նկատմամբ: Միգուցե նա ձեզ շատ ժամանակ չի տրամադրում ոչ այն պատճառով, որ ափսոսում է, այլ որովհետև իսկապես չունի:

ԿՈՒՅՍԵՐ

Ոչ մի զգացմունք չարժե, որպեսզի կործանեք ուրիշի երջանկությունը: Այնպես որ, եթե ձեր սիրելին արդեն իսկ ուրիշին է պատկանում, ապա լավ մտածեք` նախքան նրան ուրիշից խլելը:

ԿՇԵՌՔՆԵՐ

Ձեր սիրելին կձանձրանա` զբաղվելով միևնույն գործով, այդ իսկ պատճառով նա անընդհատ կշեղվի` ձեզ հետ շփվելու համար:

ԿԱՐԻՃՆԵՐ

Մեծ է հավանականությունը, որ ձեր ընկերներից մեկը կդադարի ձեզ համար պարզապես ընկեր լինելուց: Ամեն դեպքում, լավ մտածեք, քանի որ կկորցնեք ձեր ընկերոջը: Եթե վստահ եք ձեր զգացմունքների վրա, ապա գործեք:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Ձեր սիրելիին զարմանք կպատճառի ձեր պահվածքը` դրա անտրամաբանությունը և անբացատրելի լինելը: Սակայն չարժե շատ անհանգստանալ, թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին: Թող որ ձեզ սիրեն այնպիսին, ինչպիսին դուք կաք:

ԱՅԾԵՂՋՈՒՐ ՆԵՐ

Սիրելին կցանկանա ձեզ հետ կիսվել իր նվիրական մտքերով, որոնցով նա տարված կլինի: Ձեր խնդիրն է հետաքրքրությամբ լսել նրան և ինչ-որ արժեքավոր խորհուրդ տալ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Դուք կորոշեք տոն կազմակերպել ձեր սիրելիի համար, սակայն առանց որևէ առիթի: Հնարավոր է, որ նա չհասկանա ձեր մտադրություններն ու սկսի մեղադրել աշխարհի բոլոր մեղքերում:

ՁԿՆԵՐ

Սիրելիին շատ դժվար կլինի հասկանալ ձեր քայլերի դրդապատճառները, քանի որ նա դրանք անտրամաբանական և աննպատակ կհամարի:

Նոր տեսանյութ.