Գլխավոր Լուրեր ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային. Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է իրավիճակը...

ՀԱՊԿ-ում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային. Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

2161
0

2018 թվականի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է իր գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին Նախիջևանի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերատեղակայման ինտենսիվացման, դրանց առաջխաղացման և ինժեներական աշխատանքների անցկացման մասին: Այս մասին տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Խաչատուրովի խոսքով՝ ՀԱՊԿ քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ընթացիկ զարգացումների դինամիկային, որը չպետք է հանգեցնի իրավիճակի սրման նոր փուլի:

Հաստատելով խնդիրների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելուն նպաստող մթնոլորտի ստեղծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու կարևորությունը՝ ՀԱՊԿ-ի քարտուղարությունում համոզված են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորումը պետք է կայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այն միջազգային հանրության համապատասխան մանդատն ունեցող միակ կառույցն է, ինչպես հաստատվել է 2017թ. ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությամբ: