Գլխավոր Դեսից-դենից Ո՞վ է Ինկա Ուիլյամսը՝ Չենինգ Թաթումի նոր ընկերուհին

Ո՞վ է Ինկա Ուիլյամսը՝ Չենինգ Թաթումի նոր ընկերուհին

110
0

Հոլիվուդում, կարծես թե, նոր սիրավեպ է հասունանում։ Այն բանից հետո, երբ Չենինգ Թաթումը խզեց իր երկարատև հարաբերությունները Զոի Քրավիցի հետ, նրան արդեն նկատել են նոր գեղեցկուհու ընկերակցությամբ։ Եկեք պարզենք, թե ով է նա և ինչ է հայտնի նրանց կապի մասին։

Ինչպես ամեն ինչ սկսվեց

Փետրվարի 28-ին Չենինգ Թաթումին նկատել են ավստրալացի մոդել Ինկա Ուիլյամսի հետ, երբ նրանք ձեռք ձեռքի բռնած դուրս էին գալիս Լոս Անջելեսի The Living Room-ում կայացած CAA-ի նախաօսկարյան երեկույթից։ Այս պահը, կարծես, վերջնականապես հաստատեց լուրերը, որ զույգը հանդիպում է։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, խոսակցությունները պտտվում էին դեռ հունվարից, երբ նրանց առաջին անգամ միասին տեսել էին Սանտա Մոնիկայի Proper հյուրանոցում։

Հիշեցնենք, որ Թաթումը 2024 թվականի հոկտեմբերին խզել էր իր նշանադրությունը դերասանուհի և ռեժիսոր Զոի Քրավիցի հետ՝ երեք տարվա հարաբերություններից հետո։ Նախկին զույգը ծանոթացել էր, երբ Թաթումը հաստատվել էր Քրավիցի «Blink Twice» ֆիլմի գլխավոր դերում։

Այսպիսով, ո՞վ է Ինկա Ուիլյամսը

Ուիլյամսը ծնվել է 1999 թվականի սեպտեմբերին Մելբուռնում և մեծացել է էկզոտիկ Բալիում։ Նա ունի մեկ ավագ եղբայր՝ Քոու Ուիլյամսը։

Նրա մայրը ֆրանսուհի է, իսկ հայրը՝ ավստրալացի։ 2024 թվականի նոյեմբերին նա կիսվել էր իր ծնողների ամուսնության զվարճալի պատմությամբ՝

«Մայրս իր գրասենյակում կիսամերկ նստած էր, ոտքերը դրել էր սեղանին, ծխում էր, երբ նրան այցելեց Ֆրանսիայի հյուպատոսը։ Նա ծածկեց իր կուրծքը եվ ասաց. «Այո՞, ինչո՞վ կարող եմ օգնել»։ Հյուպատոսը հայտարարեց, որ քանի որ նա եվ հայրս (որն ավստրալացի է) որդի ունեն, պետք է ամուսնանան։ Այդպես, մայրս արագ վազեց տուն, բացեց դուռն ու ասաց հայրիկիս. «Մալքոլմ, ուզո՞ւմ ես ամուսնանանք»։ Նա պատասխանեց՝ «Հա, իհարկե»։ Մայրս վերադարձավ իր գրասենյակ, դեռևս սարոնգով, եվ հյուպատոսին ասաց, որ հարսանիքը կկայանա։ Ես ձեզ երկուսիդ էլ շատ եմ սիրում, իմ ռոք-աստղեր»։

by charlotte-ին տված հարցազրույցում Ուիլյամսը նշել է, որ Բալիում մեծանալն իրեն «շատ կարեկից մարդ» է դարձրել։

«Ես այնքան կապված եմ զգում այս կղզու մշակույթին և էներգիային։ Այն այնքան սուրբ է ու խորը։ Կարծում եմ՝ դա արտացոլվում է իմ առօրյա կյանքում և ապրելակերպում», – ասել է նա։

Մոդելային կարիերան և սեփական բրենդը

Ինկան մոդելային գործունեությամբ սկսել է զբաղվել շատ վաղ տարիքից և խոստովանել, որ դա փոխել է իր աշխարհայացքը։

«Անկեղծ ասած, ամեն ինչ ունի իր դրական և բացասական կողմերը, – բացատրել է Ուիլյամսը։ – Այս ոլորտում լինելն օգնել է ինձ դառնալ դիմացկուն և ուժեղ։ Ընտանիքիս հետ մտերիմ մնալը և իմ արժեքները հիշելը ամենակարևոր բանն է եղել ինձ համար։ Այս ոլորտում լինելը միշտ չէ, որ առողջարար է, բայց դա ինձ ավելի ուժեղ է դարձրել, և ես ստիպված եմ եղել լավ հավասարակշռություն գտնել այս ամենի մեջ»։

Բացի մոդելային կարիերայից, նա ունի նաև իր սեփական նորաձևության բրենդը՝ She Is I անվանումով, որը, ինչպես նա պատմել է, ստեղծվել է՝ պատվելու իր մոր՝ 1990-ականների դիզայնները։

Որքա՞ն ժամանակ են նրանք միասին

Այն բանից հետո, երբ զույգին առաջին անգամ նկատեցին հունվարին, նրանք կրկին միասին երևացին փետրվարին՝ ձեռք ձեռքի բռնած, Լոս Անջելեսի Palace Theatre-ում տեղի ունեցած Mustafa the Poet-ի համերգին։ News.com.au-ի փոխանցմամբ՝ նրանք ակտիվորեն շփվում են Instagram-ում, և Թաթումը հետևում է ոչ միայն Ուիլյամսին, այլև նրա ընկերներին ու մորը։

Հարաբերությունների պաշտոնական հաստատումը Instagram-ում

Նրանք իրենց հարաբերությունները «պաշտոնականացրին» Instagram-ում 2025 թվականի ապրիլին։ Թաթումի ծննդյան օրը Ուիլյամսը կիսվել էր նրա լուսանկարների կոլաժով՝ գրելով․

«Երջանիկ կյանք աշխարհի ամենագեղեցիկ, ամենաբարի, ամենազվարճալի, ամենահիմար ու ամենահրաշալի մարդուն։ Merci (շնորհակալություն), որ կյանքը գեղեցիկ ու զվարճալի ես դարձնում»։

Ռոմանտիկ ճամփորդություն

2025 թվականի հունիսի վերջին Թաթումն իր Instagram-ի «Սթորի» բաժնում մի շարք կադրեր հրապարակեց, որոնք, ամենայն հավանականությամբ, Ուիլյամսի հետ ռոմանտիկ հանգստից էին՝ ծովափնյա մի վայրում։ Նա կիսվել էր կադրերով, թե ինչպես է Ինկան քնել ջրի մոտ և իրենց նավակի վրա, ինչպես նաև վայելում տեղի վայրի բնությունը։

Նյութի բնօրինակը՝ Aimée Lutkin, հրապարակված՝ 30 հունիսի, 2025 թ․։