Գլխավոր Դեսից-դենից FOMO-ից դեպի JOMO. ինչո՞ւ է երբեմն օգտակար «հետ մնալ»

FOMO-ից դեպի JOMO. ինչո՞ւ է երբեմն օգտակար «հետ մնալ»

82
0

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ «տեղյակ չլինելը» համարվում է մեղք։ Սոցիալական ցանցերը մեզ ստիպում են անընդհատ վազել՝ նոր թրենդների, թարմ լուրերի և ուրիշների «իդեալական» կյանքի հետևից։ Սա ծնում է FOMO (Fear of Missing Out)՝ բաց թողնելու վախ։

Բայց աշխարհում նոր թրենդ է ձևավորվում՝ JOMO (Joy of Missing Out)՝ բաց թողնելու բերկրանքը։

Սա ոչ թե աշխարհից մեկուսանալն է, այլ ընտրովի մոտեցումը։ JOMO-ն այն հանգիստ վստահությունն է, որ դուք ճիշտ տեղում եք՝ հենց այս պահին, անկախ նրանից, թե ինչ է կատարվում Instagram-ում։

Ինչպե՞ս կիրառել JOMO-ն առօրյայում.

  1. Ասեք «ոչ» առանց մեղքի զգացումի։ Եթե չեք ուզում գնալ հերթական հավաքույթին, որովհետև հոգնած եք, մնացեք տանը։ Դա եսասիրություն չէ, դա ռեսուրսի խնայողություն է։

  2. Անջատեք ծանուցումները (Notofications): Թույլ տվեք ձեզ անհասանելի լինել գոնե 1 ժամ։ Աշխարհը չի փլվի, փոխարենը՝ ձեր միտքը կխաղաղվի։

  3. Վայելեք իրականությունը։ Փոխանակ նկարելու և story տեղադրելու ձեր սուրճը կամ մայրամուտը, պարզապես նայեք դրան։ Հիշողությունն ավելի վառ է, քան սմարթֆոնի էկրանը։

Երջանկությունը ոչ թե ամեն ինչին հասցնելու, այլ կարևորը չկորցնելու մեջ է։ Իսկ ամենակարևորը՝ հենց դուք եք։

Նոր տեսանյութ.