Գլխավոր Լուրեր «Վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք». հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին...

«Վարչապետն ասում է՝ Խաչատուրովին փակեք». հրապարակվել է ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետին վերագրվող հեռախոսազրույցի ձայնագրությունը

2854
0

Tert.am-ը գրում է․

«Յութուբ»–ում հրապարակվել է ձայնագրություն, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:

Հատուկ քննչական ծառայությունից և ԱԱԾ-ից Tert.am-ի հարցին, թե արդյոք դա ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունն է, չմեկնաբանեցին:

Ըստ ձայնագրության՝ խոսակցությունը ՀՀ նախկին պաշտոնյաների, «Մարտի 1-ի» գործի, Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վտանգի, փաստաբան Վահե Գրիգորյանի կողմից սպասվող գրառման, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և այլոց մասին է:

Ձայնագրությունում Սասուն Խաչատրյանը Վանեցյանին պատմում է, թե ինչ է արձագանքել Ռոբերտ Քոչարյանը, երբ տեսել է Միքայել Հարությունյանի հրամանը:

«Ինձ դատավորը զանգեց, ով որ պիտի կալանքը տա, մի քիչ վախեցած է, ասացի՝ նայի ողջ գործը, նայի, դուխով: Ասաց՝ պարոն Վանեցյան, մի հատ հիմքերը նայեմ, ասի՝ նայի հիմքերը, կզանգես, կալանքը ուզես- չուզես պիտի տաս: Վոբշեմ էդ կփակի»,-ասում է Վանեցյանը:

Ըստ ձայնագրության՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ Յուրի Խաչատուրովին էլ են կանչում, «որպեսզի փակեն»:

«Խաչատուրովի հետ գործ չունենք, խայտառակ կլինենք, չփակեք, սպասեք, պրծնի»,-ասում է Վանեցյանը:

Հրապարակված ձայնագրության համաձայն՝ Սասուն Խաչատրյանը նաև հայտնում է, որ փաստաբան Վահե Գրիգորյանը գրառում կանի բոլոր հարցերին պատասխանելով. «Վահեն կխոսա որպես փորձագետ»:

Արթուր Վանեցյանը, ըստ այս հրապարակված ձայնագրության, ևս մեկ անգամ հորդորում է Յուրի Խաչատուրովի հարցին ուշադիր լինել. «Ախպեր, խնդրում եմ, Խաչատուրովինը ուշադիր նայեք, չնայած վարչապետն ասում է՝ փակեք, բայց ռուսները…»:

«Ինքը իրավունք չուներ պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա զորքն օգտագործեր: Այդ ժամանակ մենակ նախագահն ուներ նման հրաման ստորագրել»,-ասում է Սասուն Խաչատրյանը: