Գլխավոր Լուրեր Իմ նախնական գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ պետի գաղտնալսում....

Իմ նախնական գնահատմամբ՝ տեղի է ունեցել ՀՔԾ պետի կամ ԱԱԾ պետի գաղտնալսում. Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակված ձայնագրության մասին

1501
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի միջոցով ուղիղ հեռարձակմամբ անդրադարձավ հրապարակված ձայնագրությանը, որը վերագրվում է Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանին և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ողջ պատմության մանրամասներին տիրապետում է, գիտի, թե հեղափոխության օրերին ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչ է տեղի ունեցել դրանից առաջ, և ինչ է տեղի ունեցել դրանից հետո, թե ինչ է տեղի ունենում հիմա:

«Ես այդ կոնտեքստին տեղյակ եմ, բայց այսօր ձեր թույլտվությամբ դեռևս մանրամասներին չեմ անդրադառնա: Քիչ առաջ Արթուր Վանեցյանին հրավիրել եմ ինձ մոտ և հանձնարարել հանդես գալ մամուլի ասուլիսով և տալ պարզաբանումներ: Բայց այդ պարզաբանումներին մենք կանդրադառնանք, թե ինչ ասացին ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, ինչը ինչո՞ւ է հնչում, և ոնց եղավ, որ այդպես է հնչում և այլն:

Եկեք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, տեղի է ունեցել հետևյալը, իմ նախնական գնահատմամբ, ՀՔԾ պետի կամ ԱԱԾ պետի գաղտնալսում  է տեղի ունեցել: Ով է արել այդ գաղտնալսումը, ինչի համար, ով արել է, արդյո՞ք իրավունք ունեցել է գաղտնալսելու, և ո՞րն է այս ամենի քաղաքական նպատակը»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/1567565266709007/

Նոր տեսանյութ.