Գլխավոր Քաղաքական Արտակ Զեյնալյանը «սև ու սպիտակին» այլընտրանք է առաջարկում

Արտակ Զեյնալյանը «սև ու սպիտակին» այլընտրանք է առաջարկում

2164
0

Պետք է ձեւավորել մի հասարակություն, մի համայնք, որտեղ մերժվածներ չկան, խտրականություն չկա։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար, Երեւանի ավագանու ընտրություններին «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

«Խտրականության ձեւերից է նաեւ թիրախավորումը, հալածանքը, ինչը մենք ուզում ենք բացառել»,–նշեց նա։

Զեյնալյանը շեշտեց՝ իրենք պոզիտիվ քարոզարշավ են իրականացնում, պաշտոններ զբաղեցնելն էլ իրենց համար գերխնդիր չէ։

Քաղաքապետի թեկնածուն «սեւ ու սպիտակին» այլընտրանք առաջարկեց. «Նախընտրական քարոզարշավի մեր գույնը մանուշակագույնն է»,–նշեց նա՝ հավելելով, որ այն լույս է խորհրդանշում։

Զեյնալյանը նաեւ կարծիք հայտնեց, որ Երեւանի ավագանու այս ընտրություններն աննախադեպ ընտրություններ են. «Սա աննախադեպ ընտրություն է Հայաստանի պատմության մեջ, այսքան մեծ մրցակցություն չի եղել»։

Նոր տեսանյութ.