Գլխավոր ՇոուԲիզ Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

2828
0

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր, մոսկովյան «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի և նրա զարմիկ Զաուր Մարդանովի նկատմամբ քրեական գործ է հարուցվել 2004թ. երգիչ Ավրաամ Ռուսոյին առևանգելու փորձի համար:

Հետաքննության վարկածի համաձայն՝ 14 տարի առաջ Թելմանը և նրա բարեկամը փորձել են առևանգել երգչին, որպեսզի վերջինս համաձայնի համատեղ համերգային գործունեություն ծավալել: Այս մասին Interfax-ին հայտնել է Իսմայլովի փաստաբան Մարինա Ռուսակովան՝ «անհեթեթ» անվանելով մեղադրանքը:

«Ամբողջովին ակնհայտ է, որ նման բան չի եղել», – ասել է նա:

Ռուսակովայի խոսքով՝ Թելման Իսմայիլովի զարմիկը ձերբակալվել է նախօրեին: Նրան մարդու առևանգման մեղադրանք է առաջադրվե:

Քննությունը մտադիր է սեպտեմբերի 18-ին դատարան դիմել՝ Մարդանովի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հայցով:

Նոր տեսանյութ.