«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի կարծիքով` Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը անցնում է նյարդային մթնոլորտում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Զուրաբյանը նշեց, որ քաղաքապետի թեկնածուներից շատերի համար Երեւանի խնդիրները երկրորդական են դարձել, իսկ քարոզարշավն ընթանում է բավականին լարված քաղաքական իրադրության պայմաններում:
«Հույս ունեմ, որ նրանք այս վիճակից դուրս կգան, կվերադառնան Երևանի խնդիրներին եւ կորոշեն, թե մայրաքաղաքի համար ինչ է պետք անել: Քաղաքապետի թեկնածուների միջեւ բանավեճերի բացակայությունը քաղաքացիներին խանգարում է կողմնորոշվել»,- ասաց Զուրաբյանը:
Քաղաքապետի թեկնածուն կարևորեց բանավեճերը թեկնածուների միջև և ափսոսանք հայտնեց, որ նման ֆորմատով բանավեճեր դեռևս չեն իրականացվել: