Գլխավոր Լուրեր Բաքուն օգտվում է Հայաստանի իրավիճակից եւ փորձում է առաջնագծում իրադրությունը լարել. փորձագետ

Բաքուն օգտվում է Հայաստանի իրավիճակից եւ փորձում է առաջնագծում իրադրությունը լարել. փորձագետ

1872
0

Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի փոփոխություն չի նկատվում: Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում պետք է գիտակցեն, որ Ադրբեջանում փորձում են օգտվել այն իրավիճակից, որը մեր երկրում ստեղծվել է: «Մեզ մոտ քաղաքական գործընթացներ են ընթանում, եւ Բաքուն դրանից օգտվելով՝ փորձում է շփման գծում իրադրությունը լարել: Անցյալ շաբաթ, ի դեպ՝ ես չեմ բացառում նաեւ այս շաբաթ շփման գծում իրադրությունը կշարունակի լարված մնալ: Մեր տղաները պետք է զգոն լինեն»,- ասաց նա:

Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ հայկական կողմն արդեն ավելի վաղ հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից հերթական սադրանքի դեպքում ՀՀ–ն իրեն իրավունք կվերապահի որ համարժեք պատասխան տալու։ Բացի այդ, քաղաքագետը հույս է հայտնել, որ նմանատիպ միջոցների դիմելով, հայական կողմին կհաջողվի ստիպել Բաքվին պահպանել խաղաղ համագոյակցության պայմանները։

Սրա հետ մեկտեղ փորձագետը նշեց, որ անհրաժեշտ է համատեղ աշխատել ռազմական արդյունաբերության, գիտության զարգացման, ինչպես նաեւ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ։