Գլխավոր Տնտեսական Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ

Հայկական նոր թղթադրամների մի մասը նախատեսվում է շրջանառել նոյեմբերի վերջից. ԿԲ

13044
0

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից: