Գլխավոր Քաղաքական Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված...

Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված որոշում էր. Արմեն Աշոտյան

0
1763

Tert.am-ը գրում է․

ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի հետ հանդիպմանը, նշելով, որ դա բանակցություն չէր, այլ, ինչպես վարչապետն ասաց, իրազեկում իր քաղաքական որոշումների մասին:

«Դա երկար, խորը խոսակցություն էր, որի գնահատականը տվեց Փաշինյանը՝ որպես իրազեկում: Երեկվա լարված գիշերը վերաբերում էր ոչ այդքան ԱԺ-ին, որքան երկրում ստեղված սահմանադրականություն ու կայունություն ապահովելու մեր գերխնդրին: Սահմանադրականության վերականգնումը, ԱԺ-ի բնականոն գործունեության վերականգնումը, պատգամավորների ազատ տեղաշարժի վերականգնումը, մթնոլորտի հանդարտեցումը կարևոր էին, բայց պետք չէ հասցնել իրավիճակը կիզակետին և ցույց տալ, որ կարող ես լուծել»,-ասաց նա:

Աշոտյանը հանդիպումից մանրամասներ չասաց, միայն նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարությամբ հանդես կգա, որտեղ կան տողատակեր:

«Ստացել եմ կայուն տպավորություն, եթե չասեմ, նաև տեղեկացված եմ, որ Նիկոլ Փաշինյանի որոշումը՝ հրաժարական տալու և գնալու ընտրությունների դեկտեմբեր ամսին, նախօրոք կայացված որոշում էր»,-ասաց նա:

Աշոտյանը նշեց, որ իր գնահատականն այն է, որ երեկվա օրինագծի քննարկումը և ընդունումը պարզապես պատրվակ էր արագացնելու համար սեփական քաղաքական ծրագրերը կյանքի կոչելու ցանկությունը:

Թե ինչն է անհանգստացնում ՀՀԿ-ին և մյուս ուժերին դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար, Աշոտյանն ասաց, որ իրեն անձամբ չի անհանգստացնում՝ որպես ԱԺ պատգամավորի: «Մեր անհանգստությունը բացարձակապես անձնավորված չէ կամ թիմային գերխնդրի շրջանակում չէ: Անհանգստությունը հետևյալն է, որ հիշեցնեմ, դեռևս մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը ծրագիր էր ներկայացնում ԱԺ-ում, նա գրեթե բառացիորեն ասաց, որ հետհեղափոխական էյֆորիայի շրջանակում կազմակերպել ընտրություններ, նշանակում է ևս մեկ անգամ զրկել ՀՀ հասարակությանը ազատ ընտրությունների հնարավորությունից»,-ասաց նա: