Հանրապետության տարածքում մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երևանում մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +13+15, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +19+21,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Լոռիում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,
Տավուշում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +20+25,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +22+25,
Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +24+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +17+20,
Արցախում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +20+24.