Գլխավոր Լուրեր Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը

Ի հիշատակ Շառլ Ազնավուրի՝ հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը

1766
0

Ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ այսօր՝ ժամը 12:00-ին, հնչեցվեցին Երևանի բոլոր եկեղեցիների զանգերը և կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Շառլ Ազնավուրի հիշատակին Հայաստանում և Արցախում հայտարարված սգո օրը նաև իջեցվեցին ՀՀ դրոշները և դրոշի վերևի մասում ամրացվեցին սև ժապավեններ:

Արտաքին գործերի նախարարությունում և արտերկրում ՀՀ դեսպանություններում և հյուպատոսություններում բացվել են սգո մատյաններ: Երկրում և հեռուստատեսային եթերում դադարեցվել են զվարճալի և ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները: