Գլխավոր Լուրեր ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

ԿԳ նախարարը հայտնել է որոշ բուհերի և ինստիտուտների միավորման մասին

2208
0

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել  է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:

«Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,- ասել է նախարարը:

Հարությունյանը նշել է, որ ԳԱԱ-ի  հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման  հարցի շուրջ: