ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է ոլորտում օպտիմալացումներ իրականացնելու մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Հարությունյանը նշել է, որ դրա շրջանակներում որոշ բուհեր և ինստիտուտներ կարող են միավորվել:
«Քննարկում կլինի որոշ ինստիտուտների միավորման հետ կապված, որոնք առաջիկայում կնախաձեռնենք»,- ասել է նախարարը:
Հարությունյանը նշել է, որ ԳԱԱ-ի հետ քննարկումներ կլինեն նաև ակադեմիայի կազմում գտնվող բուհերի և ինստիտուտների սերտ համագործակցության, ընդհուպ միավորման հարցի շուրջ: