«Երկիր Ծիրանի» կուսակցությունը բաց նամակ է հղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցչի գրասենյակի քաղաքական հարցերով խորհրդական տիկին Կարին Մարմսոլերին՝ անդրադանալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին:
Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Հարգելի տիկին Մարմսոլեր,
Սույն թվականի նոյեմբերի 21-ին Դուք հանդիպել եք ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, ում հետ զրույցի ժամանակ Դուք նաև անդրադարձել եք տարածաշրջանում հակամարտության կարգավորման և խաղաղության հաստատմանն ուղղված՝ Աննա Հակոբյանի կոչին, որը Ձեր կողմից ողջունելի քայլ է համարվել:
Մենք գնահատում ենք Ձեր պատրաստակամությունը և աջակցությունը հայ կանանց և մայրերին, բայց ցանկանում ենք տեղեկացնել Ձեզ նաև, որ Հայաստանի Հանրապետությունում կան կանայք և մայրեր, ովքեր խաղաղության հաստատման վերաբերյալ ունեն այլ մոտեցումներ և պատկերացումներ:
Պատերազմի բովովանցած, այդքան տառապանք ու ցավ տեսած յուրաքանչյուր կնոջ և մոր համար, ովքեր կորցրել են զավակ, ծնող, ամուսին կամ հարազատ՝ խաղաղությունը միակ նպատակն է՝մենք չենք ուզում պատերազմ, մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց մեզ համար շատ կարևոր է, թե ի՞նչ գնով է մեզ տրվում կամ, միգուցե, պարտադրվում այդ խաղաղությունը:
Խաղաղությունը չեն աղերսում, չեն խնդրում, այլ նվաճում են:
Կարծումեմ՝ Դուք քաջատեղյակ եք, որ հայ ժողովուրդը ոտքի ելավ հանուն իր իրավունքների և տարածքների ամբողջականության վերականգնման:
Այս պատերազմը ազգային ազատագրակա նպայքար էր, որը հայկական կողմի իրավունքների լիարժեք վերականգնում չապահովեց: Մենք ունեցանք կորուստներ՝մարդկային, տարածքային և նյութական, ունեցանք շուրջ 800 հազար փախստականներ:
Այսքանով հանդերձ, հարգելի տիկին Մարմսոլեր, մենք գտնում ենք, որ Ձեր ջանքերը, Աննա Հակոբյանի նախաձեռնության շրջանակում,ապարդյուն են: Տիկին Աննա Հակոբյանի՝ վերընշված նախաձեռնությունը զուտ ինքնիրավչություն է:
Մենք, ինչպես Արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ՝ այսօր, պատրաստ ենք դիմակայել բոլոր տեսակի մարտահրավերներին՝ անկախ նրանից՝ կլինեն խաղաղ բանակցային, թե զինված պայքարի միջոցով:
Ուստի մեկ անգամ ևս հաստատում ենք՝ ո՛չ Աննա Հակոբյանը, ո՛չ որևէ այլ անձ հայ կանանց անունից լիազորված չէ խաղաղություն աղերսելու»: