Խմբակցությունում չկա օրակարգ՝ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու հետ կապված. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Պաշտոնապես հայտնում եմ, որ ո՛չ հետաձգվելու հարց կա, ո՛չ էլ օրակարգում նման հարց կա, ընդհանրապես նման հարց քննարկման ենթակա չէ»,-ասաց նա:
Մակունցը նշեց, թե ինչ վերաբերում է իր կարծիքին, ինքը չի ասել, որ կողմ է. «Ես ասել եմ, որ խորհրդանշանները փոխելու հարցում պետք է լինել չափազանց զգուշավոր, և չենք կարող ամեն առիթով դիտարկել փոփոխություններ հարցը, բայց հայտնել եմ կարծիք փոփոխությունների հարցով»,-ասաց նա: