Գլխավոր Լուրեր Նախագահ Սարգսյանը Փարիզում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

Նախագահ Սարգսյանը Փարիզում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին

991
0

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող` Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված համերգին, որը կազմակերպվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։