Գլխավոր Լուրեր Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

810
0

Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, «Յեշ Աթիդ» (Yesh Atid) կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է արել երկրի ղեկավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում:

«Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և դադարեցնի տեղի տալ թուրքական ճնշումներին: Մենք ունենք պատմական ու բարոյական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու «այլևս երբեք»,- գրել է նա:

Լապիդը տեղեկացրել է, որ մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը և հուսով է, որ խորհրդարանական կոալիցիան հավանություն կտա դրան:

«Մերեց» (Meretz) կուսակցության անդամ, Կնեսետի պատգամավոր Մոսի Ռազը ևս գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: