Գլխավոր Քաղաքական Սխալ է ասել. Փաշինյանը` ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին, որ հաշվետու չէ...

Սխալ է ասել. Փաշինյանը` ՊՎԾ պետի պաշտոնակատարի հայտարարության մասին, որ հաշվետու չէ իր ունեցվածքի համար

830
0

ՊՎԾ պետի պաշտոնակատարը պետք է հաշվետու լինի քաղաքացիներին: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Քաղաքացու օրվա միջոցառումներին մասնակցող վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Պետական վերահսկողության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը հաշվետու չէ իր ունեցվածքի հարցում, այնուհետև քննադատություններից հետո տված պարզաբանմանը, թե իր քեռին է նվիրել այդ գումարները:

Վարչապետը նշեց, որ կպարզի ամենը:

Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չէր ցանկացել պատասխանել այն հարցին, թե 28 տարեկանում ինչպես է 32 միլիոն դրամ և 46 հազար ԱՄՆ դոլար վաստակել, այնուհետև ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել, ըստ որի՝ դրամական միջոցների մի զգալի մասն իրեն նվիրել է Եվրոպայում բնակվող քեռին՝ գնում կատարելու նպատակով, սակայն հետագայում այդ գնումը նպատակահարմար չի համարել։