Գլխավոր Դեսից-դենից Մարդու ոտնաթաթը «հուշում է» նրա հիվանդությունների մասին

Մարդու ոտնաթաթը «հուշում է» նրա հիվանդությունների մասին

0
2333

Բրիտանացի բժիշկ Քրիստիան Յեսենը Լոնդոնում տեղի ունեցած բժշկական կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ մարդու մոտ եղած լուրջ հիվանդությունների մասին կարելի է իմանալ նախապես, եթե ուշադրություն դարձվի տվյալ մարդու ոտնաթաթի վիճակին։

Յեսենն իր իրականացրած հետազոտության արդյունքները հրապարակել է Express պարբերականում։

Համաձայն Յեսենի ուսումնասիրությունների, պարզվում է, որ հիվանդությունների մեծ մասի առկայության մասին «հուշում է» մարդու ոտնաթաթը։

Այսպես, եթե մարդը հակում ունի դիաբետի հանդեպ, պետք է մշտապես այցելի օրթոպեդի մոտ։ Բանն այն է, որ արյան մեջ շաքարի բարձր քանակությունը բացասաբար է ազդում արյան շրջանառության վրա, վնասում նյարդերը, և հիվանդը կորցնում է ոտքերի զգայունակությունը։ Նման դեպքերում, նույնիսկ ոտքի վնասումը նա պարզապես կարող է ժամանակին չզգալ, ու օրինակ ստանալ արյան վարակում, եթե կտրվածք է։

Սառը և գունատ ոտքերը վկայում են այն մասին, որ մարդն ունի արյունատար համակարգի խնդիրներ կամ առհասարակ՝ հիվանդություններ կապված սիրտ-անոթային համակարգի հետ։ Մշտական մկանային թուլությունը վկայում է նյարդաբանական հիվանդությունների և առիթիմիայի մասին։