Tert.am-ը գրում է.
Մի խումբ ակտիվիստներ այսօր տապալել են «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը, որը, նրանց պնդմամբ մանուկների շրջանում այլասեռում է տարածում:
Ակտիվիստների թվում եղել է Վահագն Չախալյանը, որին այս գործով արդեն ոստիկանություն են կանչել:
Միջոցառման կազմակերպիչներից «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ի պնդմամբ՝ գիրքն իրազեկում է երեխայի մարմնի վտանգավոր և «վատ» հպումների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել երեխաների նկատմամբ սեռական բռնությունը, ինչին կազմակերպությունն ականատես է լինում իր ամենօրյա գործունեության ընթացքում:
ՀԿ-ն ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ միջոցառման ընթացքում հանդիպման վայր են ներխուժել մոտ 25 անձ, ովքեր խափանել են միջոցառումը:
«Նրանց շարքերում են եղել Լիա Ավետիսյանը, Հայկ Այվազյանը, Հայկ Նահապետյանը և այլոք, ովքեր տևական ժամանակ ապատեղեկատվություն, սպառնալիքներ և ատելության խոսք են տարածում կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպությունների նկատմամբ: «Բուկինիստ» սրճարանի մուտքի մոտ մի շարք տղամարդիկ, այդ թվում՝ նաև Վահագն Չախալյանը, մասնակիցների ուղղությամբ ձվեր են նետել»,-ասված է հաղոդագրության տեքստում:
Livenews.am կայքը միջադեպի մասին տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.