Գլխավոր Սպորտ AS. Յովիչը տեղափոխվում է «Ռեալ»

AS. Յովիչը տեղափոխվում է «Ռեալ»

982
0

Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, «Ռեալը» համաձայնեցրել է «Այնթրախտի» հետ գերմանական թիմի  հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերը:

Ըստ աղբյուրի, գործարքի գինը կկազմի 60 միլիոն եվրո, որից 48-ը կստանա «Այնթրախտը», իսկ 12 միլիոնը՝ ամբողջ գումարի 20 տոկոսը կփոխանցվի ֆուտբոլիստի նախկին ակումբին՝ «Բենֆիկային», որը նախատեսված էր պայմանագրով: Յովիչը 6 տարվա պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ:

Յովիչը «Այնթրախտ» է տեղափոխվել 2017 թվականին «Բենֆիկայից» վարձակալական հիմունքներով, իսկ նախորդ ապրիլին գերմանական ակումբը գնեց նրա տրանսֆերային իրավունքները:

21-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրած 44 խաղում դարձել է 26 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

VNews.am