Գիտնականները պարզել են, որ տարեցների մոտ օրվա ապրումները կարող են ազդել նրանք կյանքի տևողության ու առողջական վիճակի վրա: Այսպես այն տարեցները, որոնք ինչ-ինչ պատճառներով հաճախակի են զայրանում, հիմնականում որպես հետևանք, ունենում են տարբեր բորբոքումներ կամ սկսում են տառապել խրոնիկ բնույթի հիվանդություններով ու ապրում նկատելիորեն ավելի կարճ: Ըստ գիտական հետազոտությունների, երբ մարդը սկսում է ծերանալ, այլևս չի կարողանում անել գործողություններ, որոնք երիտասարդ տարիքում օրվա իր կատարածի մաս են կազմել:
Բացի այդ, շատ տարեցներ կորցնում են իրենց կնոջը կամ ամուսնուն ու նաև նրանց խոցելի է դարձնում իրեն միայնակությունը: Բացի այդ, դառնում են ավելի անդյուրաշարժ։ Այս ամենը նրանց մոտ հոգեբանական որոշակի խնդիրներ ու նյարդային լարվածություն են ստեղծում:
Իսկ ահա արտաքին պատճառներով հավելյալ զայրույթն ու նեգատիվ ապրումները ավելի են խորացնում նրանց լարվածությունը ու պատճառ դառնում տարբեր առողջական խնդիրների: Առհասարակ, ըստ կանադացի գիտնականների, մարդու նյարդային ու հոգեկան վիճակը ուղղակիորեն կապված է նրա կյանքի տևողության ու առողջական վիճակի հետ, ինչը կարող է զգացվել նույնիսկ արյան մեջ որոշակի նյութերի քանակական փոփոխություններով:
Հիսունից բարձր ու մինչև իննսունհինգ տարեկան կամավորների հետ տևական ժամանակ աշխատելիս, գիտնականները դա նկատել են արյան անալիզների արդյունքներից, ու տվյալ անալիզը տալու ընթացքում անձի ունեցած նյարդահոգեկան ու հոգեբանական-էմոցիոնալ վիճակի ֆիքսումից:
Ուշագրավ է նաև այն, որ տարեցների համար բացասական ապրում է համարվում նաև կարոտը, տխրությունը, թախիծը: