Գլխավոր Դեսից-դենից Ինչի համար է մեզ անհրաժեշտ ուղեղը

Ինչի համար է մեզ անհրաժեշտ ուղեղը

2592
0

Հաշվարկված է, որ մարդու գլխուղեղում կա 14 միլիարդ նեյրոն։ Այն տեղամասը, որը պահպանում է տեսողական ինֆորմացիան, այսինքն տեսողական հիշողության դաշտը, կազմում է ամբողջ մակերևույթի 1/20-րդ մասը։

Միջինը մեկ նեյրոնին բաժին է ընկնում 1000 սինափս, շփում մյուս նեյրոնների հետ։

Սինափսը կարող է ունենալ երկու վիճակ, և եթե կարողանում ենք այն մարզել, այդ վիճակները կարող են և փոփոխվել։ Ընդունենք, որ հենց սինափսների վիճակով էլ պահպանվում է ինֆորմացիան գլխուղեղում։ Այս դեպքում, տեսողական հիշողության ծավալը կազմում է 1 Տբայթ։

Հարց է առաջանում, իսկ ինչպես ենք մենք այն օգտագործում։ Երբ մարդը սկսում է աշխատել համակարգչով, առաջին զարմանք առաջանցող իրավիճակներից մեկն այն է, որ շատ է գրաֆիկական ֆայլերի քանակը։ Ամբողջ էկրանի վրա տարածված նկարները զբաղեցնում են 0,1-1 Մբ։ Եկեք հաշվենք, թե քանի նկար կարող է պահվել, ուրեմն, մարդու գլխում։ Բաժանենք 1 Տբայթը 0,1-1 ՄԲ-ի և կստանանք՝ 1-10 միլիոն հատ նկար։

Ենթադրենք, թե քաղաքում, որտեղ ապրում է մեր կողմից ուսումնասիրվող մարդը, ունի 1000 երթուղի, որով նա կարող է թռչել ասենք թևավոր հրթիռի նման։ Ընդ որում, ընդունենք, որ ամեն երթուղում կա հարյուր թիրախային կետեր, որոնցից նա 3 լուսանկար է անում։ Արդյունքում ստացվում է 0,3 միլիոն նկար։ Սա էլ իր հերթին նշանակում է՝ զբաղեցնել կարելի է ուրեմն՝ տեսողական հիշողության 3-30 տոկոսը։

Մարդը, սակայն իր գլխուղեղում չի պահպանում միայն հայրենի բնության տեսարանները։ Այն պահում է նաև մարդկային ողջ մշակույթը, ամեն մի մշակված հրթիռի գծագրերն ու նկարված նկարը, սիրելի և ատելի մարդկանց դեմքերը, մայրիկի սպասքապահարանում դրված չեխական ապակուց սուրճի բաժակները, որոնք միայն որպես զարդ ու հյուրերի «աչքը ծակելու» համար են, բայց ոչ երբեք օգտագործելու, հայրիկի գարաժի դարակներն ու տարբեր գործիքները, որոնք դրված են կամ քաոսային լցված այդ դարակներում, սիրելիի դռան զանգի վրա քերծվածքի հետը, վիրտուալ տարածքում՝ ինստագրամյան ու ֆեյսբուքյան էջերը, Նիկոլի լայվերն ու Արփինե Հովհաննիսյանի գեղեցիկ զգեստները և դեռ շատ ավելին։

Եթե սրան էլ գումարենք 100-1000 ժամ երաժշտություն էլ եթե գումարենք, ընդհանուրը կստացվի 50-500 Գբ։ Փաստորեն հազարամյակների էվոլյուցիան անհրաժեշտ է եղել, որպեսզի գորտի ուղեղի չափսից զարգանալով ու ժամանակակից մարդու ուղեղի չափսին հասնելով, այն պահպանի այս ծավալի ինֆորմացիան։

Իսկ պատկերացնում եք, թե որքան դժվար է եղել սկզբում։ Իսկ սկզբում մարդու գլխուղեղը կարողացել է պահպանել միայն ծրագրային գործողությունների մասին ինֆորմացիան։ Այդ ժամանակ մարդու գլխուղեղի նեյրոնների թիվը չի հասել 1 միլիարդի։ Երբ այն գերազանցել է միլիարդը, տեղ է գտնվել «ֆոտոալբոմի» համար։

Զուգահեռաբար, նաև մարդը սկսել է ավելի ակտիվ կյանք վարել, յուրացնել աշխատանքային նոր գործիքներ ու հմտություններ։ Երբ նեյրոնների թիվը եռապատկվել է, արդեն տեղ է գտնվել նաև մշակույթի համար։

Եկեք փորձենք պատկերացնել այս ամենն ու հասկանալ, թե այսօր մեր ինչին է պետք գլխուղեղը՝ ուղեղը, և ինչի համար ենք մենք այն օգտագործում։