Գլխավոր Քաղաքական Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց անցումային արդարադատության գործիքակազմը

Արդարադատության փոխնախարարը ներկայացրեց անցումային արդարադատության գործիքակազմը

1458
0

ՀՀ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում անցումային արդարադատության վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ներկայացրեց դրա գործիքակազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները հրավիրվել են Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ:

«Միջազգային իրավական բոլոր փաստաթղթերում անցումային արդարադատությունն ամրագրված է որպես գործիքների ու կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի իրավիճակից մյուսին: Գործիքակազմն առավելապես իրավական է: Այն նպատակ ունի վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են հասարակության մեջ զանգվածային խախտումների: Անցումային արդարադատությունը միջազգային բոլոր փաստաթղթերում նշվում է որպես հաշտեցման գործիք: Անցումային արդարադատության գործիքակազմը հստակ սահմանված է, առաջինը՝ քրեական մեղադրանքներն են, երկրորդը վեթթինգն է՝ գնահատման գործընթացը»,- ասաց Վարդապետյանը:

Փոխնախարարը նշեց, որ պետությունն ազատ է ընտրելու, թե ինչ կառուցակարգ ու գործիք է օգտագործելու երկրում ստեղծված լուրջ խնդիրները լուծելու համար:

«Եթե պետությունը ցանկություն է արտահայտում օգտագործել անցումային արդարադատության մեխանիզմները, դա չի նշանակում, որ պետությունը սահմանափակված է և պարտավորված է բոլոր գործիքները կիրառել: Յուրաքանչյուր պետություն ինքն է ընտրում, թե ինչ գործիքակազմ է իրեն անհրաժեշտ լրացնելու համար այն ինստիտուցիոնալ բացը, որն ինքն ունի»,- նշեց փոխնախարարը:

2018թմայիսից ի վեր անցումային արդարադատության թեման բուռն քննարկումների առարկաէ դարձել քաղաքականմասնագիտական և առհասարակ լայն հասարակական շրջանակներում։

Յոթերորոդ գումարման Ազգային ժողովի առաջին իսկ նստաշրջանից այս հարցը դրվել է արդենօրակարգային քաղաքական քննարկումների սեղանինևկարծես թեհամընդհանուր ընկալումկաոր հենց Ազգային ժողովն է այն ներկայացուցչական մարմինըորը պետք է զբաղվի այսհարցով։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից տարբեր առիթներով հայտարարվել էոր հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հասարակության շրջանում ձևավորված ակնկալիքները ևմեծ հետաքրքրությունըինչպես նաև հարցի զգայունությունը՝ թեմայի նախնականուսումնասիրություններից հետո կնախաձեռնվեն նաև լայն հանրային քննարկումներՀայաստանում անցումային արդարադատության (այսուհետ տեքստում նաև՝ ԱԱանհրաժեշտության գնահատմանԱԱ գործիքների կիրառման հեռանկարների և հնարավորձևերի վերաբերյալ։

Լսումների ընթացքում կնախատեսվեն մի քանի զեկույցներնախնական պատկերացմամբդրանց շրջանակներում կշոշափվեն անցումային արդարադատության թեմայով միջազգայինփորձինԱԱ առանձին գործիքների կիրառման հեռանկարներինինչպես նաև գործընթացիկազմակերպման հնարավոր տարբերակներին վերաբերող հարցեր։ Բանախոսների հետհարցուպատասխանիապա նաև ելույթների միջոցով լսումների մասնակիցներըհնարավորություն կունենան ունենալ շահագրգիռ քննարկում՝ ներկայացնելով տարբերտեսակետներ։ Լսումների ընթացքում ելույթներ կունենան նաև հրավիրված միջազգայինփորձագետներ։

Լսումների նպատակն է ներառական և շահագրգիռ քննարկման արդյունքում քաղաքականմարմնի մոտ ձևավորել պատկերացումթե հանրության տարբեր շրջանակներն ինչպես ենգնահատում Հայաստանում անցումային արդարադատության կիրառման անհրաժեշտությունըինչ պատկերացումներ ունեն դրա վերաբերյալ և ինչ ակնկալիքներ ունեն այդ գործընթացից։Խորհրդարանական լսումները հնարավորություն կտան հանրության լայն շերտերինայդ թվում՝քաղաքական ուժերի ներկայացուցիչներինմասնագիտական ու ակադեմիական շրջանակներինմասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպություններինինչպես նաևհետաքրքրված քաղաքացիներինմասնակցելու քննարկումներին և ներկայացնելու իրենցկարծիքները։