«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արթուր Վանեցյանն ինձ մեղադրեց իրեն պատվերով քննադատելու մեջ և կոչ արեց, որ հանգիստ նստեմ տեղս։
Այսինքն մարդ, ով այսօր ընդունեց, որ ինքը պատվերով քրեական հետապնդման չէր ենթարկում Սաշիկ Սարգսյանին, ինձ մեղադրում է ինչ-որ բան պատվերով անելու մեջ։
Ինձ թվում է, գնդապետ Վանեցյանը որոշակիորեն կորցրել է իրականության հետ կապը, քանզի չի գիտակցում, որ ոչ ինքն է Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ առավելևս ես՝ ՀՀԿ-ն։
Կոչ կանեմ Վանեցյանին նախ մտածել, և հետո նոր խսել։ Մտածելը, երբեմն, օգտակար է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Իոաննիսյանը մեղադրել էր Վանեցյանին քրեական հեղինակությունների հետ մտերիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Ի պատասխան ԱԱԾ տնօրենն ասել էր. «Ծիծաղ է առաջացնում պարոն Իոաննիսյանի հայտարարությունը, խորհուրդ կտամ՝ հանգիստ նստի տեղը»: