Գլխավոր Լուրեր «Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին». Աշոտ Ասատրյան

«Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին». Աշոտ Ասատրյան

1042
0

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին:

Պաշտոնական Բաքուն, դեռ հերթական հանդիպումը չսկսած, կրկին փակուղի է տանում հարցի լուծմանը ուղղված բոլոր քայլերը:

Հայտարարթույան մեջ մասնավորապես ասված է. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական մասին հնարավոր է անցնել միայն ադրբեջանական հողերից Հայաստանի զինված ուժերի դուրս բերումից հետո»:

Իհարկե, ադրբեջանական ղեկավարությունը շատ լավ գիտակցում է, որ նման հայտարարությունով հանդես գալը հարցի լուծման տարբերակ չէ, սակայն ամեն գնով փորձ է կատարում ավելի խճճել ու ձգձել բանակցությունների հիմնական գործընթացը:

Մնում ա սպասենք, թե այսքանից հետո ինչպես են հանդիպումից հետո կրկին ստանդարտ տեքստը տարածելու, թե նախապատրաստվում ենք խաղաղության»:

Բաքուն բանակցություններից առաջ կրկին դիմել է Հայաստանին: Պաշտոնական Բաքուն դեռ հերթական հանդիպումը չսկսած կրկին…

Опубликовано Ashot Asatryan Суббота, 15 июня 2019 г.