Գլխավոր Լուրեր Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ...

Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ. Ուրիխանյան

1557
0

ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին է հայտարարել

«Խորհուրդ կտամ ոմանց, որոնք այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից փորձում են ինձ պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել։

Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ։ Սակայն հիշեք, որ ազնիվ մարդկանց կորցնելով, վատություն եք անում առաջին հերթին ձեր ղեկավարին»,-գրել է նա։

ԲՀԿ֊ ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն…

Опубликовано Տիգրան Ուրիխանյան Суббота, 15 июня 2019 г.