Գլխավոր Քաղաքական ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ

ՔՊ-ն ընտրեց վարչության նոր կազմ

1112
0

Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում  փակ վարկանիշային քվեարկությամբ ընտրվեց կուսակցության վարչության նոր կազմը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոր վարչության կազմում են Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Հակոբ Սիմիդյանը, Տիգրան Ավինյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արսեն Թորոսյանը, Սիփան Փաշինյանը, Նարեկ Բաբայանը, Լիլիթ Մակունցը, Արման Բոշյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Հովակիմյանը, Ալեն Սիմոնյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփինե Դավոյանը, Էդուարդ Աղաջանյանը։

ՔՊ համաժողովն ընտրեց վերահսկող հանձնաժողովի նոր կազմ։ Հանձնաժողովի նորընտիր անդամներն են՝ Արամայիս Գրիգորյանը, Գարիկ Սարգսյանը, Էդուարդ Ավետիսյանը, Անուշիկ Դավթյանը, Սոնա Ղազարյանը, Սարգիս Ալեքսանյանը, Կարո Ղուկասյանը։

Արդյունքերի հրապարակումից հետո հրավիրվեց նորընտիր վարչության նիստ, որից հետո համաժողովին կառաջարկվեն վարչության նախագահի եւ փոխնախագահի թեկնածուներ։ Համաժողովը կընտրի նրանց բաց քվեարկությամբ։