Գլխավոր Լուրեր Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին

Եղանակը՝ Հայաստանում հանգստյան օրերին

1479
0

Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի առանձին մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, որը կուղեկցվի հարավարեւմտյան քամու ուժգնացմամբ՝ տեղ-տեղ մինչեւ 15-20 մ/վ: Օգոստոսի 3-ին օդի ջերմաստիճանի կնվազի եւս մի քանի աստիճանով: «Հայպետհիդրոմետից» NEWSMAG.am-ին հայտնեցին, որ Երեւանում շաբաթ երեկոյան ժամերին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, իսկ կիրակի օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին օդի ջերմաստիճանի անկման պատճառով կգրանցվի քամու ուժգնացում՝ մինչեւ 18-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +30+32,

Սեւանա լճի ավազանում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Լոռիում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +23+27,

Տավուշում գիշերը՝ +14+18, ցերեկը` +27+30,

Արագածոտնի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +16+19, ցերեկը՝ +32+34,

Արարատում գիշերը` +16+21, ցերեկը՝ +34+35,

Արմավիրում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +34+35,

Վայոց ձորի լեռներում գիշերը` +8+13, ցերեկը՝ +22+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը՝ +34+35,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +18+21, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+25,

Արցախում գիշերը` +15+17, ցերեկը՝ +21+25 (հովիտներում` գիշերը` +18+20, ցերեկը՝ +29+31):