Գլխավոր Դեսից-դենից Լուվրը այցելուների համար պարտադիր է դարձրել էլեկտրոնային տոմսերը

Լուվրը այցելուների համար պարտադիր է դարձրել էլեկտրոնային տոմսերը

1152
0

Փարիզի Լուվրի հռչակավոր թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ այցելուների համար պարտադիր է դարձել էլեկտրոնային տոմսերով թանգրան մուտք գործելու կարգը։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Figaro-ն։

Պարբերականը նշում է, որ սա առաջին անգամն է, երբ նման հռչակ ունեցող հանրային վայրի հանդեպ կիառվում է նման կարգի սահմանափակում։

Թանգարանի կայքում նաեւ հատուկ կոչ է հրաարակվել, որով առաջարկվում է այցելուներին անպայման գրանցվել ու օնլայն տոմս ձեռք բերել, այդպիսով երաշխավորելով անխոչընդոտ մուտքը թանգարան։

Աղբյուր