Գլխավոր Դեսից-դենից Ակտիվ ձկնորսությունը բերել է որոշ ձկնատեսակների հարմարվողականության բարձրացմանը

Ակտիվ ձկնորսությունը բերել է որոշ ձկնատեսակների հարմարվողականության բարձրացմանը

1390
0

Գիտնականները պարզել են, որ արդյունագործական արժեք ունեցող մի շարք ձկնատեսակների ակտիվ որսը հանգեցրել է վերջիններիս մոտ հարմարվողականության բարձրացմանը, ինչը վկայում է այն մասում, որ արագացել է նրանց էվոլյուցիոն պրոցեսը։ Այս մասին հայտնում է Science պարբերականը։

Ամերիկացի գիտնականները ուսումնասիրել են ատլանտյան մենադիա ձկնատեսակին որպես մոդելային օրինակ եւ ուսումնասիրել վերջինիս գենոմը։

Պարզվել է, որ մարդու միջամտության պատճառով էականորեն փոխվել է բազմաթիվ գենետիկ պրոցեսների ակտիվությունը, որոնք պատասխանատու են շրջապատի պայմաններին հարմարվողականության համար։

Եզրակացությունը մեկն է․ ակտիվ որսը ձկների համար հանդիսանում է սպառնալիք եւ ինքնապահպանմամբ պայմանավորված արագանում է նրանց հակազդման մեխանիզմների զարգացման ակտիվությունը եւ բարձրանում հարմարվողականությունը այդ պայմաններին։ Հիմնականում ձկները դառնում են ավելի փոքր չափսերով, որպեսզի խուսափեն ուռկանում հայտնվելու վտանգիվ։

Գիտնականները նկատել են, որ շատ բան դեռ նոր նոր են բացահայտում էվոլյուցիոն պրոցեսների՝ մարդու ազդեցությամբ պայմանավորված ակտիվացման հետ կապված։

Աղբյուր