Գլխավոր Սպորտ Մոյզե Կենը տեղափոխվեց «Էվերտոն»

Մոյզե Կենը տեղափոխվեց «Էվերտոն»

882
0

Իռալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Կենը տեղափոխվել է իտալական «Յուվենտուսից»՝ անգլիական «Էվերտոն»։ Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։

«Շատ հպարտ եմ «Էվերտոնի» մարզաշապիկը հագնելու համար։ Անմնացորդ կերպով կնվիրվեմ, որպեսզի օգուտ բերեմ իմ նոր թիմին, որը, ինչպես եւ ես, նայում ենք առաջ՝ դեպի ապագային, եւ ցանկանում է զարգանալ»,- ասել է Կենը։

19-ամյա մարզիկի համար լիվերպուլյան ակումբը վճարել է 27,5 միլիոն եվրո։ Բացի այդ, Իտալիայի գործող չեմպիոնը կարող է ստանալ եւս 2,5 միլիոն եվրո, որպես բանուս։

Կենի եւ անգլիական ակումբի միջեւ կքնված պայմանագրի գործողության ժամկետը 5 տարի է։ Ֆինանսական մանրամասները չեն բարձրաձայնվում։

Աղբյուր