Զանգվածային անկարգություն կազմակերպելու կասկածանքով ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի աջակիցները բողոքի ակցիա են սկսել՝ պահանջելով նրա ազատ արձակումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակտիվիստները բողոքի ակցիան սկսել են Մասիսի քաղաքապետարանի դիմաց, այնուհետև երթով շարժվել Երևան տանող ճանապարհով: Նրանց ձեռքերին «Մեր քաղաքապետն անմեղ է» գրություններով պաստառներ են:
Ակտիվիստները պատրաստվում են փակել Մասիսից Երևան տանող ճանապարհը և մնալ այնտեղ այնքան ժամանակ, քանի դեռ չեն ազատել Մասիսի քաղաքապետին:
Նոր տեսանյութ.
Մեր YouTube ալիքը։ Միացեք...